Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Անցում համընդհանուր ներառական կրթության. իրազեկման խմբերը սկսել են աշխատանքը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը:

Աշխատանքային խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին զեկուցվել են նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, խմբի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները` նախորդ նիստում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի ներկայացրած «Երևան քաղաքի հանրակրթության ոլորտում հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում» ուսումնասիրության վերաբերյալ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մի քանի առաջարկություն` հաշվի առնելով ոչ միայն հատուկ դպրոցներում սովորողների, այլև ընդհանրապես հատուկ կարիքով մարդկանց սոցիալական աջակցության բաղադրիչը:

Հանդիպման օրակարգում ընդգրկված է եղել ԿԳ նախարարի հրամանով ստեղծված իրազեկման խմբերի կատարած աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույցը: Մասնավորապես նշվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրազեկման խմբերը հանդիպումներ են ունեցել աջակցման կենտրոնների վերակազմակերպվող հատուկ դպրոցներում սովորողների ծնողների, ուսուցչական և վարչական անձնակազմերի հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել է համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհային քարտեզը` աշակերտի, մասնագետի և վարչական աշխատողի համար: ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է ծնողների և ուսուցիչների կողմից բարձրաձայնված հիմնական մտահոգությունները, միաժամանակ նշելով, որ իրազեկման աշխատանքները լինելու են շարունակական և հասցեական, ընդգրկելով հասարակական կազմակերպություններ և զանգվածային լրատվության միջոցներ, իսկ իրազեկման խմբերի աշխատանքին միանալու են նաև ներառական կրթության փորձ ունեցող ուսուցիչներ և ծնողներ: Ինչպես նաև ավարտին է մոտենում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող սոցիալական գնահատումը, որի արդյունքների հիման վրա կատարվելու է երեխաների եւ մասնագետների սինխրոնիզացված ճանապարհային քարտեզագրում։

Քննարկվել է նաև համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման վերապատրաստումների հարցը: Մասնավորապես նշվել է, որ հանրակրթական դպրոցներում աշխատող առարկայական ուսուցիչները պետք է անպայման հմտություններ ստանան հատուկ կարիքով երեխաների հետ աշխատելու համար:

Նշենք, որ համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկված են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման, առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում