Կիևի աչքի միկրովիրահատության կենտրոնում պատրաստվում են մարդուն փոխպատվաստել խոզի աչքի որոշ մասեր: Այս մասին հայտարարել է կենտրոնի պրոֆեսոր Յուրի Կոնդրատենկոն:
«Այս փոխպատվաստումը լավ այլընտրանք է մարդու համար, որոնց անհրաժեշտ է դա, քանի որ այս պահին գոյություն ունի դոնորական օրգանների լուրջ խնդիր: Երբ աչքը մահանում է, դա միակ միջոցն է: Չէ՞ որ եթե աչքը մահանում է, այն պետք է հեռացնել: Հնարավոր է, որ խոզից վերցված օրգանների շնորհիվ ներկայիս երիտասարդ սերունդը «հասնի» այն պահին, երբ Ուկրաինայում կթույլատրվի մարդու օրգանների փոխպատվաստումը»,- ասել է Կոնդրատենկոն:











































