Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Ազգային ժողովի և Բաղրամյանի դարպասները բացվել են, Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, և կառավարության նիստերը բաց են անցկացվում. արդյոք այս երեք կոմպոնենտները բավարա՞ր են երջանիկ քաղաքացի ունենալու համար: Որո՞նք են այն 3 առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացնի կառավարությունը 2019թ. կտրվածքով երջանիկ քաղաքացի ունենալու համար»,- վարչապետին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Ըստ վարչապետի՝ երջանկության կարևորագույն բաղադրիչը աշխատանքն է. «Աշխատանքը բարձրացնում է մարդու ինքնագնահատականը և հարգանքը իր նկատմամբ: Երջանկության մեր բանաձևն է՝ ազատությունը և տնտեսական գործունեության, կրթության, առողջապահության հնարավորությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































