Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Ինչպես հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետությունը բացառիկ էր երկրում տեղի ունեցած փոփոխություններին տնտեսության բերած արձագանքով. «Հիմա ՀՀ-ն թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչն արտահայտվում է տնտեսության մեջ»:
Նրա խոսքով՝ աճել են շինարարությունը, հիփոթեքային վարկավորւմը. «70 մլրդ դրամով աճել է երկրի հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալը, այսինքն՝ մոտ 150 մլն դոլարի բնակարան գնելու գործարք են արել ՀՀ քաղաքացիները: Սա նշանակում է, որ նրանք գումարը ծախսում են ՀՀ-ում տնավորվելու, ոչ թե արտագաղթելու վրա: Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին, ինչը իր հերթին կբացի բազմաթիվ աշխատատեղեր»:
Խոսելով արդյունաբերության մասին՝ վարչապետը նշեց՝ իրեն հավաստիացրել են, որ Թեղուտը շուտով կվերաբացվի:
Մանրամասները՝ տեսանյութում:








































