Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին ներկայացրել է Սիրիայի կարգավորման ծրագիրը։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Պարբերականն այլ մանրամասներ չի հայտնում, սակայն նշում է, որ փաստաթուղթը ենթադրում է «Սիրիայից Իրանի ուժերի դուրսբերումը»։
Աղբյուրի խոսքով՝ Պուտինը հետաքրքրություն է ցուցաբերել Նեթանյահուի նախաձեռնության նկատմամբ։