Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

ՀՀ-ին Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող նոր ծրագրի առաջարկ է արվել

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը մարտի 26-ին ընդունել է Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետներին` Իլզե Ջակոբսոնի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ Արման Ղազարյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում և ընդգծել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առանցքային նշանակություն է տալիս թմրամոլության հասցրած վնասների վերաբերյալ դեռահասների և երիտասարդների շրջանում իրազեկվածության բարձրացմանը:

Այս համատեքստում Լուսինե Առաքելյանը նշել է. «Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններումպարբերաբար կազմակերպվում են թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ դեղերի և դրանց վնասների ու կործանարար ազդեցության վերաբերյալ բաց դասեր, քննարկումներ, իրազեկման դասընթացներ, դասախոսություններ: Ուսումնական հաստատություններում ցուցադրվում են նաև թեմատիկ ֆիլմեր ևտեսահոլովակներ, որոնց միջոցով տեսանելի է դառնում այդ վնասակար միջոցների օգտագործման ծանր հետևանքները մարդու առողջության վրա»։

Նա հավելել է, որ հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարաններում դասավանդվող «Առողջ ապրելակերպ» դասընթացում ընդգրկված են ծխախոտի և թմրամոլության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցության թեմաներով նյութեր:

Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետների խմբի ղեկավար Իլզե Ջակոբսոնը ներկայացրել է, որ թմրամիջոցների հետ կապված իրավիճակը գլոբալ մակարդակով գնահատելու համար կենտրոնը ԵՄ Արևելյան և Հարավային գործընկերության երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցության նոր ծրագրի առաջարկ (EU4 Monitoring Drugs project 2019-2021): Ծրագրի նպատակն է առավել խորքային ծանոթանալ ԵՄ գործընկեր երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակին, ռիսկերի գնահատման մեխանիզմներին, նպաստել գործընկեր երկրների կարողությունների զարգացմանը, խթանել տարածաշրջանային համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվության փոխանակման, կանխարգելման նոր մեթոդների ներդրման և առաջավոր փորձի տարածման հետ կապված մի շարք հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում