Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է ԵԱՏՄ երկրների՝ մի կողմից և ԻԻՀ-ի միջև՝ մյուս կողմից ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
«Համաձայնագրի շրջանակներում մենք կարո՞ղ ենք էժան դիզվառելիք ներկրել հանրապետություն»,- տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Պատգամավորի խոսքով՝ նոր Հայաստանում գյուղացուն պետք է ազատել այդ խնդրից. «Նրանք աշխատեցնում են սովետի տրակտորները. ինչ դիզվառելիքով ասես՝ կաշխատեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































