Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված Գովազդի մասին օրենքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:
«Աբսուրդ է՝ Հայաստանում սկզբում փող ենք տալիս, որ սովորենք, հետո փող ենք տալիս, որ չսովորենք»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ այս ինդուստրիան ներառում է 3 շահառու՝ ուսանող, գործառույթները կատարող կազմակերպությունը և բուհերի մի շարք դասախոսներ և լաբորանտներ. «Այս կարգավորմամբ մենք միգուցե դիպչում ենք այդ ինդուստրիայի միայն մեկ օղակին, բայց շատ կարևոր է, որ մենք անցում կատարենք նաև մյուս բաղադրիչներին»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































