Tuesday, 30 06 2026
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն

Առողջապահության փոխնախարարը հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) ներկայացուցիչներին` Արևելյան և Կենտրոնական Ասիայի Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի նորանշանակ տնօրեն Սոտա Տոսակայի գլխավորությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Լենա Նանուշյանը հակիրճ ներկայացրել է առողջապահության համակարգի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը և առաջիկա անելիքները:

Մասնավորապես` անդրադարձ է կատարվել Հայաստանի մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման շարունակականությունն ապահովող ծրագրերին, քննարկվել են մարզային բժշկական հաստատությունների արդիականացման աշխատանքներին հնարավոր աջակցության, այդ թվում մարդկային ռեսուրսների զարգացման, ինչպես նաև բժշկական սարքերով, կահույքով և պարագաներով հագեցման հարցերը:

Կողմերը խոսել են Հայաստանում հոգեբուժական ծառայության արդիականացման շուրջ` հաշվի առնելով, որ ներկայումս լայնորեն քննարկվում է գործող հոգեբուժական ծառայության մոդելի վերակազմակերպումը՝ մոտեցնելով այն արդի միջազգայնորեն ընդունված մոդելին, որի հիմքում կլինի համայնքային մակարդակի մատուցվող հոգեբուժական ծառայությունը: Հոգեբուժական ծառայության արդիականացման տեսանկյունից կարևորվել է նաև բժշկական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը, բժշկական սարքերով, կահույքով և պարագաներով հագեցումը, ինչպես նաև անձնակազմի շարունակական ուսուցումը:

Ներկայացվել են նաև Հայաստանում կանխարգելիչ բժշկության բարելավմանն ուղղված առկա ծրագրերի, մասնավորապես` ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային հետազոտությունների իրականացման ընթացքը, հնարավոր աջակցության տարբերակները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդիվ քննարկել հետագա համագործակցության շրջանակը և ուղղությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում