Թուրքիայի Իզմիր քաղաքում ծովային կրիաների համար հիվանդանոց կբացվի, գրում է euromag.ru-ն:
Հենց այստեղ է ձվադրում անհետացման եզրին գտնվող կրիաների մի տեսակ: Իզթուզու լողափը հաճախ անվանում են «կրիաների լողափ»: Այն պահպանվող տարածքի կարգավիճակ ունի 1988 թվականից:
Թուրքիայի անտառների և ջրային ռեսուրսների նախարարությունը կրիաների հիվանդանոց կառուցելու համար լողափին մոտ 2,2 հա տարածք է տրամադրել:
Սակայն նախագծի քննադատները պնդում են, որ այդ շրջանում անտառահատումը կհանգեցնի մի քանի այլ կենդանատեսակների կենսամիջավայրի ոչնչացման, ինչը կխախտի վայրի բնության Բեռնի կոնվենցիան: Թուրքիան այն ստորագրել է 1984 թվականին: