ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 1998 թվականի ընտրությունների կեղծման գոործով նյութերի նախապատրաստմանը:
«Ես կարծում եմ՝ հարցեր կլինեն՝ ինչո՞ւ ենք 1998 թվականից սկսում, պետք է ավելի հետ գնալ: Եվ այդպես կհասնենք 91 թիվ, 90 թիվ, օրինակ՝ Պառավաքարում Պարույր Հայրիկյանին ծեծի են ենթարկել, երբ որ նա նախագահի թեկնածու էր: Այդ մասով քրեական գործի հարուցման կարիք կա՞, թե չէ: Իսկ ես կարծում եմ, որ պետք է հիմա մտածել, թե ինչպես երկիը տեղից առաջ շարժել, և նախկին գործերով պետք է իրավապահները զբաղվեն: Նախկին գործերի թեմաները չպետք է քաղաքական ամբողջ օրակարգը զբաղեցնեն: Իսկ այսօր ամբողջ քաղաքական օրակարգը նախկին գործերի մասին է կամ նամակների»,- ասաց նա:









































