Նյու Յորքում ձերբակալել են փաստաբան Մայքլ Ավենատիին, որը ներկայացրել է պոռնոդերասանուհի Սթեֆանի Քլիֆորդի շահերը։ Վերջինը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հաղորդում է Associated Press-ը։
Ավենատիին կասկածում են լռության դիմաց Nike ընկերությունից 25 մլն դոլար շորթելու մեջ։ Իր կալանքից առաջ նա խոստացել է խոշոր սկանդալ բացահայտել ուսանողական բասկետբոլում, որում միջամտել է ընկերությունը։
Փաստաբանը կալանքի տակ է։ Նշվում է, որ նրա հնարավոր հանցակիցը եղել է Մարկ Գերագոսը, որը շատ հոլիվուդյան աստղերի հետ է աշխատել։









































