Վենեսուելայում հայտարարել են, որ ռուս հարյուր զինծառայողները Կարակաս են ժամանել՝ ռազմական նախապատրաստության և մարտավարության շուրջ բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին ասել է վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է DW-ն։
Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է ռուս զինծառայողների՝ Կարակաս ժամանելը։ Նրա խոսքով՝ նրանք Վենեսուելայի մայրաքաղաք են ժամանել «երկու դաշնակիցների շարունակվող ռազմական համագործակցության» շրջանակում։
Նա մասնավորապես ասել է, որ ռուսական զինուժի ներկայացուցիչները մտադիր են մասնակցել վենեսուելական բանակի նախապատրաստության և մարտավարության շուրջ բանակցություններին, ինչպես նաև քննարկեն տեխնիկական սպասարկման հարցերը։










































