Արդեն հայտնի է, որ այս տարվանից սկսած ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։ Տոնը կապված է նախորդ տարվա քաղաքական իրադարձությունների հետ և միտված է խորհրդանշելու քաղաքացու դերը իր երկրում։
«Առաջին լրատվական»-ը հարցում անցկացրեց քաղաքացիների հետ, իմանալու համար, թե ինչպես են վերաբերվում այս տոնին, անհրաժեշտություն տեսնում են այսպիսի տոն ունենալու և նրանց պատկերացմամբ ինչ պետք է անեն, ինչպես պետք է նշեն քաղաքացու օրը։










































