Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հավանություն է տվել «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններին՝ հայտնում է Anadolu գործակալությունը:
Հաղորդվում է, որ Թուրքիայում բարձրացվել է զորակոչի տարիքի ստորին սահմանը՝ 20-ից դարձել է 21:
Բացի այդ, տևական ժամանակ (12 ամիս) ծառայած զինվորների համար արձակուրդային շրջանը կրճատվում է՝ 90 օրից դառնալով 30 օր, իսկ կարճաժամկետ զինվորական ծառայություն անցած զինվորների դեպքում (6 ամիս)՝ 45-ից 15 օր: