Google ընկերությունը ներկայացրել է Gmail փոստային ծառայության և Google Calendar ծառայության միջերեսների նոր ձևավորումը: Այս մասին ընկերությունը հայտնել իր պաշտոնական բլոգում: Նոր գունային միջերեսը կարելի է ակտիվացնել՝ հետևելով փոստարկղի կարգավորումներին: Նոր դիզայնն արված է սև-կարմիր-սպիտակ գունային երանգներով և նման է Google+ սոցցանցի գունային լուծումներին:
Google Calendar ծառայությունը նույնպես նմանեցվել է հունիսի 28-ին գործարկված սոցցանցին: Ծառայության նոր հնարավորություններից օգտվելու հրավեր կստանան նրանում բոլոր գրանցվածները: Եթե այն օգտատերերին դուր չգա, հնարավորություն կա վերադառնալու հին կարգավորումներին:
Հունիսի 28-ին Google-ը նաև նորացրել էր իր որոնողական համակարգի կայքը:









































