Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, հայտարարել է, որ ամուսինն իրեն չի պատմել երկրի նախագահական ընտրություններում առաջադրվելու ծրագրերի մասին։
Նա ընդգծել է, որ «անկեղծորեն և ագրեսիվորեն դեմ էր» ընտրություններին մասնակցելու ամուսնու գաղափարին։ Նա հավելել է, որ այդ գաղափարը ամուսնուն երեք տարի անընդմեջ հուշել են սոցցանցերի մեկնաբանություններում։

«Բայց ինձ, հավանաբար, փորձել են պաշտպանել։ Չեն թաքցրել, պարզապես պաշտպանել են ավելորդ տեղեկատվությունից, որպեսզի ես ժամանակից շուտ չնյարդայինանամ»,-ասել է Ելենա Զելենսկայան։
Նրա խոսքով՝ այն ընթացքում, երբ ամուսինը նրան հայտնել է այդ լուրը, ինքն «արդեն հասցրել է հարմարվել այդ մտքի հետ»։








































