Ստամբուլում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Twitter-ում Թրամփը հայտարարել էր, որ «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում»:
«Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի անհաջող հայտարարությունը տարածաշրջանում նոր ճգնաժամ և լարվածություն առաջացրեց։ 1967-ից ի վեր Իսրայելն օկուպացրել է Գոլանի բարձունքները։ Իսրայելական օկուպացիան ստիպեց, որ իրենց բնակավայրերից գաղթեն ոչ միայն տարածաշրջանում ապրող արաբները, այլև թուրքմենները։ Մենք երբեք թույլ չենք տա Գոլանի բարձունքների զավթումն օրինականացնել»։