Միացյալ Նահանգները կշարունակի օգտագործել բոլոր հնարավոր խաղաղ միջոցները, որպեսզի թուլացնի Իրանի և Հըզբոլլահի ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «MTV» հեռուստաալիքը, ուրբաթ օրը Բեյրութում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:
Նա լիբանանյան ժողովրդի ձգտումները հասկանալու հարցում Հեզբոլլահը գլխավոր խոչընդոտ է համարում:
«Լիբանանը չպետք է տուժի Հըզբոլլահի ահաբեկչության պատճառով,- ասել է Պոմպեոն:–Նրանք պետք է սպառնալիքներին և միջամտությանը հակազդելու քաջություն ունենան»:
Պոմպեոյի խոսքերով՝ «Հըզբոլլահի» զինված թևի գոյությունը, որն «իրեն է վերագրում պատերազմի և խաղաղության հարցերը որոշելու իրավունքը», լուրջ մարտահրավեր է լիբանանյան պետության համար։
Նա նաև ասել է, որ Իրանը տարեկան 700 միլիոն դոլար է հատկացնում շիաներին` նշելով, որ Վաշինգտոնի՝ Թեհրանի նկատմամբ կիրառած պատժամիջոցները կկանգնեցնեն ֆինանսավորումը:







































