Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Brexit-ի չեղարկման հանրագիրն ադեն գրեթե 2.5 մլն ձայն է հավաքել

Գրեթե 2.5 մլն բրիտանացիներ են ստորագրել այն հանրագիրը, որում կոչ է արվում հրաժարվել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց: Բրիտանական խորհրդարանի կայքի՝ հանրագրերին նվիրված բաժնում մարտի 22-ի առավոտյան նշվում է, որ ներկայում հանրագրի տակ ստորագրել է 2 մլն 451 հազար 828 մարդ:

«Բրիտանական կառավարությունը քանիցս հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալը ժողովրդի կամքն է: Մեզ հարկավոր է հակահարված տալ այդ հայտարարությանը՝ ցույց տալով, թե ժողովուրդը որքան ուժեղ է պաշտպանում ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի պահպանումը»,- ասված է հանրագրին կից մեկնաբանության մեջ: «Երկրի խորհրդարանն այժմ պետք է որոշի՝ բանավեճեր կազմակերպել արդյոք այս հանրագրի շուրջ, քանի որ այն ավելի քան 100 հազար ձայն է հավաքել: Բացի այդ, հանրագիրը բավարար թվաքանակով ձայներ է հավաքել, որպեսզի բրիտանական կառավարությունը ևս պատասխան տա դրան:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը մարտի 21-ին BBC 4 ռադիոյի եթերում հայտարարել է, որ Լիսաբոնի պայմանագրի՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացը կարգավորող 50-րդ հոդվածի գործողությունը դադարեցնելը հնարավոր է, բայց դա «քիչ հավանական է»:

Բրիտանական խորհրդարանի՝ հանրագրերին նվիրված կայքը բարձր հաճախելիության պատճառով հինգշաբթի աշխատում էր ընդհատումներով:

Հանրագիրը սոցցանցերում տարածել են բրիտանական խորհրդարանի անդամները, այդ թվում՝ Լիբերալ-դեմոկրատներից պատգամավոր Թոմ Բրեյքը և Շոտլանդական ազգային կուսակցության անդամ Փիթ Ուիշարթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում