ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը, ով երկիրը ղեկավարել է 1977-1981-ին, ամենաերկարակյացն է դարձել երկրի առաջնորդների շրջանում, հաղորդում է The Hill-ը։
Տվյալ պահին Քարթերը 94 տարեկան է։
Մարտի 21-ին նա 1 օրով մեծացել է Ջորջ Բուշ-ավագից, որը վախճանվել է 2018-ին։
Պարբերականը նշում է, որ ընդամենը ԱՄՆ մի քանի նախագահներ են հաղթահարել 90-ի սահմանը։ 90 տարուց ավելի ապրել են նաև ԱՄՆ-ի երկրորդ նախագահ Ջոն Ադամսը, 38-րդ նախագահ Ջերալդ Ֆորդը և 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։











































