Thursday, 02 07 2026
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները

Դասերի ժամին աշակերտներին մի՛ կանչեք լրացուցիչ պարապմունքների, մեր աշակերտներին անկարգապահության դաս մի՛ տվեք. Բախշյան

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը գրում է.

«Մի քանի օր առաջ ԿԳ նախարարը հայտարարեց, որ սեպտեմբերից ԲՈՒՀ-երի հենակետային ավագ դպրոցներում ներդրվելու է պիլոտային ծրագիր՝ կրեդիտային համակարգ, որը մշակման փուլում է և որտեղ աշակերտների բացակայությունները նրանց համար ունենալու են բացասական հետևանքներ ու հուսամ, որ այս դեպքում մեր ծնողները հաշվի կնստեն դպրոցի կարգապահության հետ։

Գաղտնիք չէ, որ ավագ դպրոցի խնդիրներից է աշակերտների բացակայությունները, որոնք ծնողների կողմից հաճախ հիմնավորվում են այն պատճառաբանությամբ, որ իրենց երեխաները կարիք ունեն լրացուցիչ պարապմունքների և նրանց հետ պարապողներից ոմանք, հենց դասերի ժամին են կանչում, իսկ ծնողը, տարբեր պատճառներով, չի ընդդիմանում։ Ու այդպիսիք հիմնականում բուհերի կամ կրթական հիմնարկների մասնագետներն են, ովքեր տվյալ բուհում դասախոսներ կամ նույնիսկ ամբիոնների վարիչներ կամ կրթական հիմնարկներում պատասխանատու պաշտոն զբաղեցնողներ են։ Փաստորեն, այս մասնագետներն իրենց աշխատանքային ժամերին զբաղվում են կոմերցիոն այլ գործունեությամբ բավական չէ, նաև խաթարում են ավագ դպրոցի գործունեությունը։

Ու օգտվելով նրանից, որ որոշ ծնողների մոտ իրավացիորեն ավագ դպրոցում կրթության արդյունավետության նկատմամբ դեռևս վստահությունը ցածր է, նրանք, փաստորեն իրենց անձնական շահույթը ստանալու նպատակով, ավելի են նպաստում այդ վստահության անկմանը, որը պատիվ չի բերում կրթության մշակներին։ Նման պրակտիկա ունեցող առարկայական մասնագետներին առաջարկում եմ լինել ազնիվ, երեխաներին դասապրոցեսի ընթացքում չկանչել այդ պարապմունքներին, նրանց չվարժեցնել անկարգապահությանը, իրենց մասնագիտական աշխատաժամանակը ծառայեցնել այն նպատակին, որի համար ստանում են աշխատավարձ։

Հարգելի գործընկերներ, նկատի ունեցեք և սեպտեմբերից դպրոցական դասերի ժամին աշակերտներին լրացուցիչ պարապմունքներ ոչ միայն մի նշանակեք, այլև պահանջեք երեխաներից չբացակայել դասերից, դա կարգապահության պահանջ է, որը երեխայի արժեքային հատկանիշների ողնաշարին պետք է ամրացնի դպրոցը։

Դուք, որպես բուհերի դասախոսներ, նշանակում է՝ պետական այրեր, ևս պարտավոր եք նպաստել ավագ դպրոցների կայացման գործընթացին, դպրոցներում կարգապահության աստիճանի բարձրացմանը, այնինչ աշակերտներին դպրոցական դասերից կտրելով նրանց անկարգապահության դաս եք տալիս և սեփական շահերից ելնելով, խոչընդոտում եք դրանց կայացման առանց այդ էլ դժվար ընթացքին։ Ազնիվ մոտեցում չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում