Սպիտակ տան հաղորդակցությունների գծով նախկին տնօրեն և նախագահ Դոնալդ Թրամփի վստահված անձ Հոուփ Հիքսը համաձայնել է համագործակցել հետաքննության հետ, որը վարում է Դեմոկրատական կուսակցությունը՝ ԱՄՆ նախագահի հետ կապված։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Նա մտադիր է հետաքննության համար փաստաթղթերը փոխանցել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արդարադատության հանձնաժողովին։ Կոնգրեսականները փորձում են պարզել՝ արդյոք Դոնալդ Թրամփը խոչընդոտել է արդարադատությանը։ Փաստաթղթերը վերաբերում են նրա նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի կեղծ ցուցմունքին, FBI-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին աշխատանքից հեռացնելուն, Թրամփի մասնակցությանը «լռեցնելու մեխանիզմներին»՝ ռուսական կառավարության հետ ենթադրյալ կապերի առումով։
Հանձնաժողովը Հիքսից պահանջել է ամենը, ինչը կարելի է «անձնական աշխատանքային օրագիր, մատյան կամ նոթերի այլ գիրք անվանել՝ օրվա ընթացքում իրադարձությունների գրառմամբ»։ Փաստաթղթերի թեմատիկան անձամբ Թրամփին պետք է վերաբերվի, նրա նախընտրական քարոզարշավին, շտաբին կամ նախագահի վարչակազմին։










































