Sunday, 05 07 2026
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում

Քաղաքական աստառ կա. Մարզպետարանում քննարկեցին, սակայն չլուծեցին Ավշարի դպրոցի խնդիրը. Դասադուլը կշարունակվի

Այսօր առավոտից Ավշար գյուղի հիմնական դպրոցի մանկավարժական խորհուրդը կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետի հետ Արարատի մարզպետարանում մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ քննարկում էին շուրջ 7 օր տևած դասադուլի և մանկավարժների պահանջը։

Ավշարի դպրոցում, հիշեցնենք, մեկ շաբաթ է՝ դասադուլ է։ Ուսուցիչները հրաժարվում են դասարան մտնել և դասապրոցես իրականացնել՝ պահանջելով նորանշանակ տնօրենի հրաժարականը։

Ուսուցիչները պնդում են, որ նոր տնօրենը՝ Հերմինե Անդրեասյանը կոպիտ է իրենց հետ, արհամարհում է, ցանկացել է իրենց փոխտնօրենին ազատել աշխատանքից։

Երեք ժամից ավելի տևած քննարկումից հետո, սակայն, կողմերը ընդհանուր հայտարարի չեկան։ Ուսուցիչները պնդեցին, որ իրենք շարունակելու են իրենց դասադուլն ու գործադուլը մինչև իրենց պահանջը չբավարարվի, ու տնօրենը հրաժարական չտա։

Մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ ասաց, որ իրենց ուսուցիչներին հորդորել են գնալ ու նորմալ մասնակցել դասապրոցեսին։ Ծնողներին ևս հորդորել են երեխաներին տանել դպրոց։
Մարզպետը նշեց, որ որոշակի ուղղորդում տեսնում է այս ամենում, քանի որ ինչ-որ մարդիկ են հայտնվում դպրոցում, դպրոցի հետ կապ չունեցող, սկսում են սպառնալ տնօրենին։ «Մենք հանդիպման ժամանակ ուզում էինք հասկանալ իրենց պահանջի իրավական կողմը։ Ինչ հիմքով են իրենք պահանջում տնօրենի հրաժարականը։ Տնօրենը օրինական ճանապարհով ընտրված տնօրեն է, դեռ մեկ շաբաթ է ինչ աշխատում է։ Բայց հանդիպմանը մասնակիցներից ոչ մեկ որևէ իրավական հիմք մատնացույց չարեց»,- ասաց մարզպետը։

Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը ևս նշեց, որ հարցի իրավական հիմքերն իրենց համար հասկանալի չեն, և մանկավարժները որևէ հիմնավոր պատճառաբանություն չեն նշել, թե ինչու չեն ցանկանում աշխատել նոր տնօրենի հետ։

Ավշարի դպրոց մեր այցելության պահին որևէ երեխա չկար, դպրոցում միայն սպասարկող անձնակազմի մի քանի աշխատակից էր։ Բակում բարձր դասարանի մի քանի տղաներ էին, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել և ասել, թե ինչի համար են դասադուլ անում, իրենք ինչ խնդիր ունեն տնօրենի հետ։ Նրանք միայն ասացին, որ ոչ ոք իրենց չի հորդորում դասադուլ անել, քանի որ «ոչ ոք չի կարող իրենց ասել, թե ինչ անեն»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում