Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Հայաստանը եռակի անգամ ռիսկային է դառնում

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Ն. Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսին՝ «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը նշեց, որ այն իր ձևաչափով բաց էր և նման ՌԴ նախագահի տարեկան ամփոփիչ ասուլիսին, իսկ բովանդակային առումով նպատակ ուներ հավասարակշռելու դիրքերը քարոզչական պատերազմում. «Ակնհայտ է, որ իշխանությունը քարոզչական պատերազմում արդեն զիջում էր իր հակառակորդներին: Իշխանության երկրորդ և երրորդ շերտերում չեն կարողանում մարտավարական պայքար վարել քարոզչական պատերազմում՝ ուղենիշեր չլինելու պատճառով»: «Հայաստանում գրաքննություն չկա, խոսքի ազատություն է, մամուլն ազատ է՝ երբեմն չափից ավելի ազատ, նույնիսկ անպատասխանատվության աստիճանի ազատ»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ չարաշահվում է իրավիճակը՝ խոսում են՝ առանց իրենց հաշիվ տալու:

Հարցին, թե արդյոք պետք է, որ ստեղծվի հակակոռուպցիոն նոր մարմին, Ա. Ղազինյանը պատասխանեց. «Իհարկե պետք է, հատուկ օրենք պետք է մշակվի կոռուպցիայի դեմ պայքարի մասին, օրենքով ստեղծված մարմնին պետք է տալ լիազորություններ. այն պետք է ունենա կոռուպցիոն երևույթները բացահայտելու, հետաքննելու և դրանք իրավապահ մարմիններին հանձնելու իրավասություն»:

Հարցին, թե այդ մարմինը գողացածը վերադարձնելուն կարո՞ղ է օգնել, Ղազինյանը պատասխանեց, որ նախ մեղադրական դատական ակտով պետք է ապացուցել՝ գույքը գողացված է, թե ոչ. «Սահմանադրությունը երաշխավորում է անմեղության կանխավարկածը, շեղում հնարավոր չէ թույլ տալ, բացառությամբ միջազգային բնույթի հանցագործությունների դեպքում՝ ահաբեկչություններ, թրաֆիկինգ, փողերի լվացում, թմրամիջոցների վաճառք և այլն, որոնց դեպքում նույնպես անհրաժեշտ է, որ լինի այդ փաստն ապացուցող մեղադրական դատական ակտ, իսկ եթե մերձավոր ազգականի կողմից հաստատված է հանցավոր գործունեության մեջ նշված անձի ներգրավված լինելու հանգամանքը, այդ դեպքում մեղադրական ակտի անհրաժեշտություն չկա…

Գնալ գործարքի ենթադրյալ իրավախախտի հետ, ասելով գույքը վերադարձրու և պատասխանատվությունից կազատվես, նշանակում է կամայական մոտեցում ցուցաբերել, ինչն անթույլատրելի է, պետք է գործել օրենքի գերակայությամբ»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման մեխանիզմը կիրառվում է միջազգային պրակտիկայում, Ա. Ղազինյանը նշեց, որ այս մեխանիզմի կիրառումը Հայաստանը եռակի ռիսկային է դարձնում. «Ինձ հետաքրքրում է Հայասատնի տնտեսական կայունությունը, դատական համակարգի նկատմամբ վստահությունը և ներդրումների առումով գրավչությունը… Ներդրողը ուսումնասիրում է պետության մոտեցումը սեփականության իրավունքի պաշտպանությանը. Հայաստանն այդ առումով ռիսկային է և ավելի ռիսկային է դառնում Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության պատճառով, և եռակի ավելի ռիսկային է դառնում, երբ ներդրողը տեսնում է, որ այս երկրում սեփականատերը կարող է իր մի քանի միլիոն դոլար արժեցող գույքը նվիրել պետությանը. դա նշանակում է, որ պետությունը միջամտել է, մինչդեռ շուկայական տնտեսությունը հիմնված է սեփականության իրավունքի անձեռնմխելիության սկզբունքի վրա»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում