ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է Ղրիմում հրեաների ֆինանսական վիճակի մասին, որոնք պատմել են գումարների բացակայության պատճառով Սևաստոպոլում սինագոգի շինարարության ընթացքում փոքր ուշացման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հրեաները ֆինանսական խնդիրնե՞ր ունեն: Դա միայն Ղրիմում է հնարավոր»,- կատակել է երկրի ղեկավարը: Նա նաև հավելել է, որ «Ռուսաստանում հրեական համայնքը մեծ ներդրում է կատարում երկրի զարգացման գործում» և հույս է հայտնել, որ Ղրիմում հրեաները «նույն դրական դերակատարությունը կունենան»:
Հասարակական ակտիվիստները նախագահին պատմել են սինագոգի շինարարության ավարտի մասին, որը կառուցվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հրեաների սպանության վայրում: Պուտինն, իր հերթին, առաջարկել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հրավիրել սինագոգի բացման արարողությանը:







































