Ամերիկյան կինոթատրոններում սկսել են ցուցադրել 39-ամյա ռեժիսոր Ուիլ Բրեյդենի՝ կատուների մասին համացանցային վիրուսային հոլովակների հիմքով նկարահանած ֆիլմը՝ գրում է regnum.ru -ը։
Թերթը նշում է, որ վերջին տարիներին Բրեյդենը դարձել է աշխարհում կատուների մասին պատմող ֆիլմերի արքա․ նա երբեք չի մտածել, որ իր կարիերան այլ ուղղությամբ կգնա։ «Կատուների աշխարհ» նրա ճանապարհորդությունը սկսվել է 2006թ․, երբ դեռևս Սիեթլի համալսարանի ուսանող Բրեյդենին ուսումնական առաջադրանք են տվել։ Նա երկար ժամանակ հետաձգել է դրա կատարումը։ Արդյունքում հիասթափության նոպայի ժամանակ նա սկսել է նկարել իր կատվին՝ Հենրիին՝ չկասկածելով անգամ, որ դա մեծ հաջողության սկիզբն է։









































