Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների աշխատակիցներին մարտի 19-ին կընդունի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. նրանք դադարեցնում են բողոքի ակցիան, որը մարտի 18-ի առավոտից անցկացնում էին կառավարության շենքի մոտ:
«Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը հավաքվածներին հայտնեց իր և ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հանդիպման մանրամասները: Նա փոխանցեց, որ Նաիրի Սարգսյանը խոստացել է մարտի 19-ին հանդիպում կազմակերպել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
«Հայ կոլա» ընկերության տնօրենն ընդգծեց, որ իրենց հետագա քայլերի մասին կհայտարարի փոխվարչապետի հետ հանդիպումից հետո:








































