Բելգիայի Քնեսելար քաղաքում (Արևելյան Ֆլանդրիա) Արմանդո մականվամբ փոստային աղավնին վաճառվել է ռեկորդային 1․25 մլն եվրոյով, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։
Թռչունը ձեռք է բերել Չինաստանի քաղաքացին։ Հայտնի է, որ չինացիները բելգիական աղավնիներին բարձր են գնահատում։
Հնգամյա Արմանդոն լավագույններից է՝ աղավնիների մրցույթների պատմության մեջ։ Նա բազմաթիվ մրցանակներ ունի։
Նշվում է, որ այժմ նրա գերխնդիրը կլինի նոր չեմպիոնների «վերարտադրությունը»։








































