ԱՄՆ-ում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պատրաստվում է մասնակցել պետության ղեկավարի 2020թ. ընտրություններին: Անձամբ նա պատահաբար խոսել է իր մտադրությունների մասին:
«Իմ ծրագիրն ամենաառաջադեմն է նրանցից, ովքեր առաջադրվում են,- ասել է քաղաքական գործիչը, և դահլիճը նրա խոսքերը ընդունել է ծափողջույններով:- Նրանցից, ովքեր կարող են առաջադրվել»,- արագ իրեն ուղղել է Բայդենը:
Սակայն հանդիսատեսներին այլևս հնարավոր չի եղել կանգնեցնել. նրանք արձակել են օվացիաներ:
Ավելի վաղ այն մասին, որ 76-ամյա քաղաքական գործիչը իբր պատրաստվում է պայքարել դեմոկրատների կողմից առաջադրվելու համար, The Hill-ին հայտնել է անհայտ կոնգրեսականը:
“I have the most progressive record for anybody running.”
Former Vice Pres. Joe Biden defends his record at the Delaware Democratic Party. https://t.co/3ZDmiPaR6p pic.twitter.com/LZuhF1EtyH
— ABC News (@ABC) March 17, 2019







































