Ջեսիկա Ալբան գրեթե չի նկարահանվում կինոյում և վայելում է մայրությունը․ մեկ տարի առաջ նա երրորդ երեխային է լույս աշխարհ բերել։ Վերջերս դերասանուհին նոր դաջվածքներ է արել, որոնք միշտ կհիշեցնեն նրան իր երեխաների մասին՝ գրում է woman.ru -ն։
Ջեսիկան հաճախ է Instagram-ում հրապարակումներ անում իր երեխաների հաջողությունների մասին։ Վերջերս նա համարձակ քայլի է դիմել․ իր մարմնի վրա երեխաներին նվիրված դաջվածքներ է արել։ Այժմ նրա ձեռքին իր երեխաների՝ Հեյզի, Օնոնրի և Հեվենի կենդանակերպերի նշաններն են դաջված։










































