«Հետհեղափոխական իրավիճակը, բնականաբար, իր փոփոխությունները մտցրեց, և ինչ-որ ժամանակ ադրբեջանական քարոզչությունը սառեցված էր, որովհետև չէին կողմնորոշվում՝ ինչ է պետք անել, որովհետև լավ չէին հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում»,- նշեց տեղեկատվական անվտանգության մասնագետ և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ սակայն իրավիճակը փոխվել է, և Ադրբեջանը կրկին միացրել է իր քարոզչական մեքենան:
«Մյուս կողմից՝ Հայաստանում ևս իրավիճակը փոխվում է, և մենք նորից ընկնում ենք հին ռելսերի վրա՝ այն առումով, որ Արցախյան հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքում միշտ եղել է ամենաազդեցիկ գործոններից մեկը, և միշտ ընդդիմադիր ուժերը օգտագործել են այս հարցը: Մենք այս պահին գտնվում ենք հենց այդ իրավիճակում»,- նկատեց Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետի խոսքով՝ հայաստանյան ներքաղաքական դաշտի յուրահատկությունն այն է, որ մեր քաղաքականությունը և նաև քաղաքականությանը մեր հասարակության ընկալումը տարբերվում է շատ ուրիշ երկրներից իր շատ խիստ կարճաժամկետ հիշողությամբ:
Առավել Մանրամասն՝ տեսանյութում:









































