Եթովպացի ուսումնասիրողները պարզել են, որ Ethiopian Airlines ավիաընկերության Եթովպիայում կործանված Boeing-737 Max 8-ը նույն արտասովոր իրավիճակում է եղել, ինչ Ինդոնեզիայում կործանված Lion Air ավիաընկերության ինքնաթիռը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Այդ մասին վկայում են ինքնաթիռի կայունարարի տվյալները։
Ավելի վաղ հայտնի է դարձել Եթովպիայում կործանված ինքնաթիռի անոմալ արագության մասին։









































