Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկը շոկ է ապրել, երբ ռեստորանում իր սեղանին է մոտեցել նախկին սիրուհին՝ հայկական ծագում ունեցող ստամբուլցի հայտնի նկարչուհի Կառոլին Ֆիշեչքին՝ հաղորդում է Star թուրքական թերթը:
Ֆիշեչքին՝ իմանալով, որ գրողը ճաշում է ռեստորաններից մեկում, ուղևորվել է այդ հաստատություն և նստել գրողի սեղանի մոտ: Տեսնելով նրան՝ Փամուկը արագ հավաքվել և դուրս է եկել ռեստորանից:
2011թ. դեկտեմբերին թուրքական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, թե Փամուկը և Ֆիշեչքին համատեղ կյանք են վարում Նյու Յորքում: