Այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը: Քննարկվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների մասին օրենքում փոփոխությունները 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Ի պատասխան այս մեքենաների տեխզննության հարցը բարձրացրած պատգամավորների՝ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ իրենք տեխզննությանը մեծ ուշադրություն են դարձնում. «Արդեն մշակման վերջին փուլում է գտնվում այս մեքենաների տեխզննության նոր կանոնակարգը, որը պետք է տեղի ունենա 30 սերտիֆիկացված կենտրոնների միջոցով»:
Նախարարի խոսքով՝ ներմուծողները նաև ազատ են աջ ղեկը Հայաստանում տեղաբաշխելու հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում:







































