Արդեն 2 ամիս է՝ ԱՄՆ ՌԾՈՒ Fort McHenry դեսանտային նավը չի կարողանում մուտք գործել Պարսից ծոցի ոչ մի նավահանգիստ, որտեղ հերթապահում է։ Պատճառը նավի վրա ինֆեկցիոն պարոտիտ հիվանդության բռնկումն է («խոզուկ»), հաղորդում է CNN-ը։
Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի հրամանատարությունը հայտնել է, որ 2018-ի դեկտեմբերին հիվանդացել է անձնակազմի 703 անդամից 25-ը։ Վարակման վերջին դեպքը գրանցվել է մարտի 9-ին։ Նավում կարանտին է սահմանվել։ Հինգերորդ նավատորմի հրամանատարությունը հայտարարել է, որ հիվանդացած նավաստիների կյանքին վտանգ չի սպառնում։
Սահմանված կարգի համաձայն՝ նավը կարող է ցանկացած նավահանգիստ մուտք գործել վարակման վերջին դեպքից 30 օր անց։









































