Վալդիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում քիչ առաջ Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթեց անգլիացի մրցակցին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ՝ Հայաստանի հավաքականին պարգեւելով 3-րդ մեդալը:
56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտություն է կրել: Այսօր, երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան նաեւ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: