Բոլոր գործարարներն էլ պետք է մասնակից լինեն տնտեսական հեղափոխությանը, բայց դրա համար պետք են պայմաններ: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ճոխ բառերով դա հնարավոր չէ անել. Հիմա տանը նստի, մտածի, որ վաղը հարստանալու ես, ամսական էլ մեկ մլն ես ունենալու: Դրա համար պետք է քայլեր կատարես, չարչարվես, հիմքը պետ է լինի, ծրագիր լինի, ոչ թե քեզ մեկ մլն տան, գնաս ավտո առնես, հետո մի քանի ամիս հետո ստիպված լինես ծախես, որ պարտքերը տաս:









































