ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ չի ստեղծվում հակակոռուպցիոն մարմինը:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ի պատասխան պատգամավորի հարցի՝ ասել է, որ նոր մարմինը պետք է ստեղծվի Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա:









































