Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) ժամանակավորապես արգելել է Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը։ Այս մասին ասվում է EASA-ի մամուլի ասուլիսում։
«Ethiopian Airlines ավիաընկերության ET302 չվերթի ողբերգական վթարի հետ կապված․․․Ավիացիոն ավիաընկերության եվրոպական գործակալությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ուղևորների անվտանգությունն ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրությունում։
Գործակալության տնօրինությունը նախատեսում է բոլոր Boeing 737 MAX 8 և 737 MAX 9 ինքնաթիռների թռիչքների դադարեցումը Եվրոպայում։
Արգելված են նաև Եվրամիությունից այլ երկրներ կամ արտասահմանից դեպի ԵՄ այդ ինքնաթիռներով չվերթները։







































