Saturday, 27 06 2026
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան

ԱԺ-ում նախագծի փոփոխությունները բացառված չեն. ինչպես է ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը բերելու հարկային եկամուտների աճի

Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ` ծխելը թողածների և չսկսածների շրջանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում նախօրեին գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նաև խոստացել է հիմնավորել, թե ինչպես է ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը բերում հարկային եկամուտների աճի։ Նախարարը տեղադրել է նաև 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից արված մի հետազոտություն, որը կոչվում է «Ծխախոտային արտադրատեսակների հարկերի բարձրացման բաշխիչ ազդեցության գնահատումը Հայաստանում ծախս արդյունավետության ընդլայնված վերլուծության արդյունքները»։ «Շուտով կներկայացնեմ նաև բազմաթիվ երկրների փորձը, թե ինչպես է ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը բերում հարկային եկամուտների աճի՝ ի պատասխան հակառակի մասին պնդողների»,- գրել էր առողջապահության նախարարը։

Տնտեսագետ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի բարեփոխումների հիմքում ներկայացված փաթեթի հիմքում ոլորտի ներկայացուցիչների ուսումնասիրության արդյունք է, համաձայն որի՝ հաշվի են առնված բյուջետային մուտքերի և վաճառքի կապը։ «Մենք հաշվի ենք առնում նաև այն, որ ծխախոտի մեջ մենք ունենք նաև արտահանում, և Հայաստանում ծխախոտի գինն ավելի ցածր է այն երկրներում ծխախոտի գնից, որտեղ արտահանվում է։ Այս ամենը համադրելով՝ ներկայացված նախագիծը լավագույն տարբերակն է»,- ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ, միևնույն ժամանակ, գործող Հարկային օրենսգրքով յուրաքանչյուր տարի նախատեսվում է ակցիզային հարկի բարձրացում։

Ինչ վերաբերում է նախարարի նշածին, ըստ որի՝ ակցիզային հարկի բարձրացումը կբերի նաև հարկային եկամուտների աճի, տնտեսագետը նկատեց, որ դա հնարավոր կլինի այն ժամանակ, եթե մենք ունենանք ակցիզային հարկի բարձրացում և չունենանք ծխախոտի վաճառքի նվազում։ «Մյուս կողմից ակնհայտ է, որ ակցիզային հարկի բարձրացումը կնվազեցնի ծխախոտի վաճառքը։ Առողջապահության նախարարության կողմից առաջարկների ներկայացման պարագայում, իհարկե, կառավարությունը բաց է քննարկումների համար, քանի որ որևէ գործոն գերնպատակ չէ։ Կարևոր են և՛ բյուջետային մուտքերը, և՛ հարկային քաղաքականությունը, և՛ բիզնեսը և, իհարկե, առաջնահերթ առողջությունը»,- ընդգծեց Առաքելյանը։

Վարչապետի խորհրդականը նշեց, որ նախագծի քննարկումների ժամանակ քննարկումներ եղել են բոլոր շահագրգիռ կողմերի, ոլորտի մասնագետների հետ։ Հիմա նախագիծը ներկայացվել է խորհրդարանի դատին, որտեղ, Առաքելյանը չի բացառում, որ փոփոխություններ կլինեն, քանի որ օրենսգրքի վերջնական ընդունողը Ազգային ժողովն է։

Նշենք, որ ծխախոտի ակցիզային հարկը 1000 հատի համար կազմում էր 15%, սակայն 2019 թվականի հունվարից այն պետք է կազմի ոչ պակաս, քան 8 370 դրամ 1000 հատի համար՝ նախկին 7 257 դրամի փոխարեն։

Ակցիզային հարկը միջինը աճել է մոտ 15%–ով։ Ծխախոտի մեկ տուփի համար այն 167.4 դրամ է կազմում։ Եթե հաշվի առնենք, որ ԱԱՀ-ի 20 տոկոսը հաշվարկվում է, թե ապրանքից, թե ակցիզից, ապա ծխախոտի մեկ տուփը թանկացել է մոտավորապես 26 դրամով։

Նշենք, որ առաջիկայում Ազգային ժողովում բուռն քննարկում է սպասվում Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ, քանի որ ԱԺ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների տեսակետները չեն համընկնում ինչպես ծխախոտի ակցիզային հարկի բարձրացման, այնպես էլ՝ և հատկապես զովացուցիչ ըմպելիքների մասով ակցիզային հարկ կիրառելու հետ կապված։ Զովացուցիչ ըմպելիք արտադրող տնտեսվարողներն արդեն երեկ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում