Հայտնի է դարձել հոլիվուդյան դերասանուհիներ Ֆելիսիթի Հոֆմանի և Լորի Լոկլինի մի քանի քոլեջների ղեկավարությանը կաշառելու սկանդալի մեջ ներգրավվածության մասին, հաղորդում է Associated Press-ը:
Սկանդալում առնվազն 40 մարդ է ներգրավված եղել: Հստակեցվում է, որ հարուստ ծնողները կաշառել են քոլեջի անձնակազմին և թեստավորման կենտրոնների աշխատողներին, որպեսզի իրենց երեխաները մի քանի էլիտար դպրոցներում սովորելու հնարավորություն ունենան:

Նշվում է, որ սա Արդարադատության նախարարության կողմից երբևէ կանխված քոլեջների ընդունելության հետ կապված ամենամեծ խարդախությունն է եղել:
Մասնավորապես, պարբերականը պնդում է, որ Ֆելիսիթի Հոֆմանը 15.000 դոլար է վճարել, որը նա քողարկել է բարեգործական նվիրատվությունների անվան տակ, որպեսզի դուստրը կարողանա քոլեջ ընդունվել:












































