Փոթորկի ժամանակ զբոսաշրջիկը ընկել է նավից և կենդանի է մնացել «փրկարար ժիլետի» շնորհիվ, որը նա պատրաստել է ջինսից՝ տեղեկացնում է The Sun-ը։
30-ամյա գերմանացի Առնե Մուրկեն եղբոր՝ Հելգեի հետ նավավարել է Նոր Զելանդիայի ափերին։ Հանկարծ փոթորիկ է բարձրացել, և Մուրկեն հայտնվել է ջրում։

Գերմանացու խոսքով՝ ինքը հայտնվել է պարանների թնջուկում և սուզվել հատակը։ Երբ նրան հաջողվել է այնուամենայնիվ դուրս գալ ջրի երես, նավը, որտեղ նրա եղբայրն է եղել, բավականին հեռու է եղել։
Այդ ժամանակ Մուրկեն որոշել է մի հնարք օգտագործել, որից օգտվում են ամերիկացի զինվորականները։ Նա հանել է ջինսե տաբատը, քարկապ արել, այն լցրել օդով և կապել վզին՝ յուրօրինակ «փրկարար ժիլետ» ստանալով։ Որոշ ժամանակ հետո դեպքի վայր հասած փրկարարները օգնության են հասել Մուրկեին և հայտարարել, որ նրա բախտը իսկապես բերել է։







































