«Գազպրոմ էքսպորտ»-ը պաշտոնական նամակ է ուղարկել բուլղարական իշխանություններին, որում ընկերությունը տեղեկացնում է 2020թ․ հունվար ամսից Տրանսբալկանյան միջանցքով գազամատակարարումը դադարեցնելու մտադրության մասին։ Այդ մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։
Մասնավորապես ասվում է, որ «Գազպրոմ»-ի նամակի մասին Բուլղարիայի էներգետիակայի նախարար Թեմենուժկա Պետկովան պատմել է տեղի bTV հեռուստաալիքին։ Նա նաև հայտարարել է, որ բուլղարական իշխանությունները իրավունք ունենա արբիտրաժի դիմելու, որպեսզի ընկերությունից ստանան տրանզիտային վճարումները, որոնք երկիրը պետք է ստանար մինչև 2030 թվականը։
Սակայն բուլղարական իշխանությունները կկարողանան այդ ձևով վարվել միայն այն դեպքում, եթե «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղը անց չկացվի երկրի տարածքով։









































