Առավոտյան ժամը 10:00-ից Արմավիրի Զարթոնք գյուղի բնակիչները պահանջում են գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Գյուղացիները բողոքը բացատրում են տարիներ շարունակ գյուղում տիրող ապօրինություններով։ Գյուղացիների խոսքով` գումարներ են դուրս գրվել անապահով ընտանիքների համար, սակայն փողերը ընտանիքներին չեն հասել։ Բնակիչները բարձրայնում են նաև մի շարք այլ խնդիրներ։










































