Ինչպես հայտնի է, դեռ 2018 թվականի նոյեմբերին է ՀՀ Ֆինանսների նախարարությունը մշակել այն օրենքի նախագիծը, որով նախատեսվում է թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը:
Նախագծի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել «Հայ Կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը՝ ասելով, որ ակցիզային հարկի թանկացումը ենթադրելու է նաև ապրանքի՝ 30 %-ով թանկացում: Եթե նախկինում ընկերությունը 1, 5 լիտր տարողությամբ ըմպելիքը հանձնել է 170 դրամով, ապա ակցիզային հարկի ավելացումից հետո այն կհանձնի մոտ 240 դրամով:
Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ մոտացում ունի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արտահայտված անհանգստության վերաբերյալ:








































