Թուրքական նավահանգստում վերալիցքավորման անցնելիս ծանծաղուտի մեջ է խրվել ամերիկյան ռազմածովային ուժերի USS Taylor հրթիռային հետախուզանավը՝ փոխանցում է France-Press գործակալությունը:
Հաղորդվում է, որ ռազմանավը նստել է ծովի հատակին նավահանգստում կառանելիս: Նավում անձնակազմի մոտ 200 անդամ է եղել:
«Տուժածների մասին հաղորդագրություններ չեն ստացվել, և ներկայումս միջադեպի հետաքննություն է ընթանում»,-հայտնել են ամերիկյան ռազմածովային ուժերի ներկայացուցիչները:
Նշվում է, որ հետախուզանավի պտուտակի սայրերն են վնասվել, սակայն իրանին վնասվածքներ չեն հայտնաբերվել: