Friday, 03 07 2026
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

Արցախի մասնակցության տպավորություն՝ Ալիևի հետ հանդիպումից առաջ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ, որտեղ այսօր կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Թեև նիստի օրակարգի մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ նման շտապ միջոցառման անհրաժեշտություն է առաջացել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունից հետո։

Հիշեցնենք, որ այդ հայտարարությամբ Մինսկի խմբի համանախագահները՝ ոչ հասցեական, սակայն պատասխանել էին Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ դրանք որակելով որպես բանակցային ձևաչափը միակողմանիորեն փոխելու անթույլատրելի փորձեր։

Այդ հայտարարությունից հետո Հայաստանի ղեկավարությունը հայտնվել է, ըստ էության, փակուղային վիճակում։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող հրաժարվել Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու իր իսկ հայտարարությունից, մյուս կողմից՝ չի կարող ուղղակի մասնակցել բանակցությունների, որոնց ընթացքում չի քննարկվելու Արցախի մասնակցության հարցը։

Այս հարցերի համախումբն է Նիկոլ Փաշինյանին ստիպել Անվտանգության խորհրդի արտագնա ու արտահերթ նիստ անցկացնել Արցախում։ Ի՞նչ ուղերձ կհղվի Ադրբեջանին ու համանախագահող երկրներին այդ նիստի արդյունքներով, պարզ կդառնա այսօր։ Մյուս կողմից՝ պետք չէ բացառել, որ սա փորձ է Ալիևի հետ հանդիպումից առաջ որոշակի տպավորություն թողնելու, որ Արցախն անուղղակիորեն մասնակցում է բանակցային գործընթացին, և այդպիսով հիմնավորելու Ալիևի հետ հանդիպումը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում