Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում

Համերաշխության ու միասնության ցուցադրություն Արցախում

Ի լուր աշխարհի՝ համերաշխության ու միասնության ցուցադրություն: Ահա սա պետք է լինի Արցախում նախատեսվող ՀՀ անվտանգության խորհրդի նիստի առաջնային ազդակը:

Թերևս գաղտնիք չէ, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները փակուղային ու չափազանց բարդ իրավիճակում են: Շաբաթ օրը համանախագահների տարածած հայտարարությունն ասվածի վառ վկայությունն է: Փաստորեն Արցախին բանակցային սեղան վերադարձնելու Փաշինյանի նախաձեռնությունը ոչ միայն չի ընկալվել, այլ նաև մերժվել է: Իսկ Հայաստանն ու Ադրբեջանն էլ չգիտեն, թե ինչի շուրջ պետք է բանակցեն:

Ահա այսպիսի բարդ ու խճճված իրավիճակում է տեղի ունենալու ՀՀ անվտանգության խորհրդի նիստը, որտեղ պետք է քննարկվեն Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց դիմակայելու ճանապարհները:

Հայտնի է նաև, որ վերջին ամիսներին Հայաստանի ու Արցախի կառավարող շրջանակների փոխհարաբերություններում էական լարվածություն էր նկատվում՝ կապված ներքաղաքական ինչ-ինչ գործընթացների հետ: Տարբեր պաշտոնյաների ու պատգամավորների միջև «փոխհրաձգություններ» էին բռնկվում՝ սուր քննադատությունների ու բանավեճերի տեսքով:

Պետք է լիահույս լինենք, որ կողմերն ի վերջո կկարողանան իրենց մեջ ուժ գտնել ու մի կողմ դնել բոլոր տեսակի հակասություններն ու տարաձայնությունները, քանի որ այս փուլում դրանք իսկապես երկրորդական են ու անկարևոր: Առաջնայինը Արցախի անվտանգությունն է ու բանակցություններում հաջողություններ արձանագրելը: Վստահաբար, ՀՀ անվտանգության խորհրդի արցախյան նիստը դառնալու է հայկական երկու պետությունների համերաշխության ու միասնության ցուցադրությունը:

Ի դեպ, այս չափազանց պայթյունավտանգ իրավիճակում պետք է շեշտադրենք հատկապես Ռոբերտ Քոչարյանի ու նրա կողմնակիցների «հայրենասիրությունը»: Հասկանալով, որ բանակցություններում խնդիրներ են առաջացել, նրանք ոչ միայն չեն փորձում որևէ կերպ օգտակար լինել, այլ նաև ամեն ինչ անում են ազգային անվտանգության նշանակության խնդիրները քարոզչության պարզունակ առարկա դարձնելու համար: Իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով օր ու գիշեր կեղծ լուրեր են տարածում՝ իբրև թե Փաշինյանը ձախողել է, հողերը հանձնում է, պարտվել ենք, կորած ենք և այսպես շարունակ; Ի՞նչ է սա, եթե ոչ հակապետական գործունեության պարզ դրսևորում: Փաստորեն Քոչարյանն ու կողմնակիցները օր ու գիշեր փափագում են, որ Փաշինյանն իսկապես բանակցություններում պարտվի, իսկ իրենք էլ օգուտներ քաղեն այդ ձախողումից՝ թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ Փաշինյանի ձախողումը պետության ու ժողովրդի ձախողումն է:

Իսկ ո՞վ չգիտեր, որ դժվար է լինելու, մի՞թե պարզ չէր, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում պետք է խնդիրներ առաջանային: Իրականում այս հարցում խնդիրներ միշտ էլ եղել են, բայց մի՞թե արդար է դրանք ներկայացնել որպես ձախողում:

Բնական է, որ այդ բարդ ու անլուծելի թվացող հակամարտության շուրջ ծավալվող քննարկումներն ու բանակցությունները չեն կարող հեշտ լինել: Հայաստանին ու Արցախին լուրջ փորձություններ են սպասվում և դրանք տարիների ու տասնամյակների հեռանկար ունեն։ Փորձություններն այդ կարող են հաղթահարվել միայն անմարդկային ճիգի, ոչ ստանդարտ լուծումների ու հանրային համերաշխության ճանապարհով։

Շատերը միամտորեն կարծում էին, թե համանախագահները պետք է ծափահարություններով ընդունեին Հայաստանի նոր կառավարությանն ու նրա առաջարկած նոր մոտեցումները։ Բնական է, որ Ղարաբաղի պես կարծրացած հակամարտության պարագայում ամեն նոր բան ընդունվելու է սվիններով՝ հանդիպելով զորեղ դիմադրության։

Ինչ-որ մի օր Ստեփանակերտը վստահաբար նստելու է բանակցային սեղանի առջև, դա լինելու է բանակցությունների ընթացքից պարտադրվող անհրաժեշտություն, և դրանից ելնելով՝ հենց համանախագահներն են ամեն ինչ անելու Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն նախաձեռնելու համար։ Իսկ հիմա մի փոքր սպասել է պետք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում