Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կիևում որոշվում է հետխորհրդային տարածքի զարգացման այլընտրանքի հարցը. Անատոլի Լեբեդկո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է բելառուսական ընդդիմության առաջնորդ, Միացյալ քաղաքացիական կուսակցության առաջնորդ, նախկին քաղբանտարկյալ Անատոլի Լեբեդկոն:

– Պարոն Լեբեդկո, Բելառուսը շուրջ երեք տարի անդամակցում է Մաքսային միությանը, այս ընթացքում ի՞նչ է շահել հասարակությունը տնտեսական իմաստով:

– Միացյալ Քաղաքացիական կուսակցությունը, որը ես եմ ղեկավարում, չափազանց քննադատական վերաբերմունք ունի Բելառուսի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Մենք համարում ենք, որ երկիրն ավելի մեծ հեռանկարներ ունի եվրոպական ինտեգրացիոն ուղղությամբ: Մենք կողմնակից ենք քայլ առ քայլ ինտեգրացիոն ձևաչափի, երբ առաջին քայլով ներդրվում են եվրոպական արժեքները, երկրորդով՝ եվրոպական չափանիշները: Եթե Բելառուսը հասնի այս երկու բարձունքներին, ապա կկարողանա ընտրություն կատարել, այդ թվում՝ կանդամակցի Եվրամիությանն:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա կարելի է ասել, որ այժմ ՄՄ ազդեցությունը իրապես զգացել են միայն չինովնիկները, որոնք աշխատում են այդ միության ինտեգրացիոն կառույցներում: Նրանք ունեն շատ բարձր աշխատավարձ, հաջողակ ներկա և հնարավոր է՝ հեռանկարային ապագա: Բելառուսում սոցցանցերի ամենավերջին սկանդալը վերաբերում էր Մաքսային միությունում ժանյակավոր կանացի ներքնազգեստի արգելքին: Իհարկե, ոմանք սա ժպիտով են քննարկում, բայց սա արտահայտում է այն միությունը, որն ունենք: Մաքսային միությունը պահուստային, պահեստային միություն է, քանի որ հիմա Բելառուսում հսկայածավալ ապրանքներ կան, որոնք դրված են պահուստներում. դրանք մի քանի ամսվա պաշարներ են, որոնք չենք կարողանում իրացնել ոչ Բելառուսում, ոչ Ղազախստանում, ոչ Ռուսաստանում:

Օրինակ՝ մենք ունեինք ցեմենտի ոլորտի զարգացման մի ողջ ծրագիր, կառուցում էինք ցեմենտի արտադրամասեր, ներդրեցինք չինական վարկեր և շատ զարգացած չինական տեխնոլոգիաներ, սակայն ներկայում այնպիսի իրավիճակ է, որ չենք կարողանում այդ արտադրանքն իրացնել ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Ղազախստանում: Սա օրինակ է՝ հասկանալու համար, որ այն հայտարարությունները, որոնք արվում են քաղաքական դաշտում, և այն իրականությունը, որը մենք ունենք, մեծապես տարբերվում են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը գնում է դեպի ճգնաժամ, ռուսական շուկան չի մեծանա բելառուսական ապրանքների համար, մեր մրցունակությունը բարձր չէ, պակասելու է բելառուսական ապրանքների պահանջարկը: Մաքսային միությունըբարձր տեխնոլոգիաների տարածք չէ՝ տեխնոլոգիաները ԵՄ-ում և ԱՄՆ-ում են, որոնց հետ Բելառուսը շատ վատ հարաբերությունների մեջ է:

Դեռևս ամեն ինչ պահվում է էժան էներգակիրների հաշվին: Նախորդ տարի գազի և նավթի գների հաշվին Բելառուսը ՌԴ-ից ստացել է 15% ՀՆԱ. սա է այն թիվը, որը Պուտինը վճարում է Լուկաշենկոյի հետ քաղաքական միության համար: Բայց այդ գումարները չեն ներդրվում տնտեսության մեջ, դրանք ուղղվում են քաղաքական ռեժիմի պահպանմանը, ուժային կառույցների ամրապնդմանը, և վերջին հաշվով՝ մենք կամ դեգրադացվում ենք, կամ մնում նույն տեղում: Առկա է քաղաքական մեծ միգրացիա, աշխատուժը հեռանում է, այնպես որ՝ ներկայում Մաքսային միությունըայն չէ, որի օգտին կքվեարկեն բոլոր բելառուսները:

– Եթե պնդում եք, որ Ռուսաստանը շարժվում է ճգնաժամին ընդառաջ, ապա մտածում եք, որ Մաքսային միությունը նույնպե՞ս հեռանկարային ինտեգրացիոն պրոյեկտ չէ այս տարածաշրջանի համար:

– Մաքսային միությունըհիմնվում է ոչ թե առողջ մրցունակության, ոչ թե արագ զարգացող տնտեսությունների, ոչ թե բարձր տեխնոլոգիաների վրա, այլ բացառապես Կրեմլից ստացվող ֆինանսական օգնության: Բայց առաջին հերթին Ռուսաստանն ընկղմվում է ճգնաժամի մեջ: Երկրորդ՝ մոտ ապագայում Ռուսաստանը ֆինանսական իմաստով բավականին ակտիվ կերպով աշխատում է Ուկրաինայում, իսկ դա նշանակում է, որ գումարները մեծ ծավալներով ուղղվում են դեպի Ուկրաինա, ուստի դրանք քչանում են: Սա նշանակում է, որ հեռանկարային չէ Մաքսային միության զարգացումը: Դեռ շատ դժվար է դիմագրավել Եվրամիության մրցակցությանը, որը ևս լավ ժամանակներ չի ապրում, բայց Ռուսաստանը ավելի վատ դրության մեջ է հայտնվում:

– Մենք բոլորս հետևում ենք Մայդանում տեղի ունեցող զարգացումներին: Ինչպե՞ս կանդրադառնան դրանք ռուսական ինտեգրացիոն նախաձեռնությունների, այդ թվում՝ Մաքսային միության վրա:

– Անկասկած, ուկրաինական զարգացումները միայն Ուկրաինային չէ, որ վերաբերում են: Իրականում ներկայում Կիևում որոշվում է հետխորհրդային տարածքում զարգացման այլընտրանքի հարցը: Իսկ մինչ այդ թրենդներ էին թելադրում այնպիսի ավտորիտար ղեկավարներ, ինչպիսիք են Լուկաշենկոն, Պուտինը, միջինասիական երկրների առաջնորդները, իսկ հետխորհրդային տարածքում զարգացման այլընտրանքը չէր կարող լինել փոքր Վրաստանը, Մոլդովան: Միայն Ուկրաինան կարող էր թելադրել այդ այլընտրանքը, ուստի բոլորը հետևում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:

Ի դեպ, Բելառուսում ևս շատերը հետևում են այդ իրադարձություններին, շատ բելառուսներ ձգտում են մասնակցել այդ գործընթացներին: Եթե ուկրաինական զարգացումները մնան իրավական հարթությունում՝ իրական բարեփոխումներով, ընտրություններով, ապա դա մեծ ազդեցություն կունենա ողջ հետխորհրդային տարածքի՝ ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և ընդհանրապես ՄՄ-ի վրա, այսինքն՝ կստացվի, որ հետխորհրդային տարածքում առաջանում է զարգացման այլընտրանք այն ամենին, ինչ առաջարկվում է ՄՄ-ի տեսքով: Այնտեղ որոշվում է մեր ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում